Առուշ Առուշանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն կներկայացվի
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղակայված Ընդհանուր իրավասության դատարան շենքի դիմաց բազմամարդ է։ Առավոտվանից այստեղ են նորընտիր համայնքապետ Առուշ Առուշանյանի աջակիցները։
Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նախորդ նիստի ընթացքում քննարկվել է Առուշանյանի տեսակցությունների ու հեռախոսազանգերի արգելքի սահմանփակման իրավաչափության հարցը։
«Մենք միջնորդություն էինք ներկայացրել, որ այդ սահմանափակումներն ամբողջությամբ կամ գոնե մասնակի վերացվեն։ Մենք մեր դիրքորոշումը ներկայացրել էինք, այսօր դատական նիստի մեկնարկին իր դիրքորոշումը կներկայացնի դատախազը»,-ասաց Ալեքսանյանը։
Նրա խոսքով, դրանից հետո մտնելու են բուն դատաքննության փուլ, կընթերցվի մեղադրական եզրակացությունը, կորոշեն ապացույցների հետազոտման կարգը։
«Պաշտպանության կողմն ունի իր դիրքորոշումը, թե ինչ ապացույցների հետազոտումից պետք է սկսել, այս պահին չեմ ուզում մանրամասներ հայտնել։ Պաշտպանության կողմը պատրաստվում է ներկայացնել միջնորդություն խափանման միջոց կալանքն ավելի մեղմ միջոցով՝ գրավով կամ երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ»,-ասաց Ալեքսանյանը։
Նա հայտնեց, որ «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ արդեն Գորիսում են՝ իրենց աջակցությունը հայտնելու Առուշանյանին, պատրաստ են նաև անձնական երաշխավորությունը տալ Առուշանյանի պատշաճ վարքագծի համար։
Պաշտպանն ասաց՝ դրական են տրամադրված, հույս ունի, որ դատարանը կգտնվի իր բարձունքում և խափանման միջոցի հարցի քննարկման շրջանակում կդրսևորի բացառապես օբյեկտիվություն ու կիրականացնի արդարադատություն։
Հարակից հրապարակումներ`
- Առուշանյանը կալանավայրից նոր հայտարարություն է տարածել
- Դաշինք. Առուշ Առուշանյանն ընտրել է Գորիսը
- Առուշ Առուշանյան. Այսօր շատերն են խոսում հայրենիքի ու հայրենասիրության մասին, բայց քչերն են գործում ի սեր և ի շահ հայրենիքի
- Առուշ Առուշանյանը գտնվելով կալանավայրում՝ շարունակելու է ղեկավարել Գորիսը. Իրավաբան
- Առուշ Առուշանյան. Սա հաղթանակի սկիզբն է
- Եթե Առուշ Առուշանյանն այստեղ լիներ, հաղթանակը կնվիրեր պատերազմում նահատակված մեր տղաներին. Մենուա Հովսեփյան
- Շուռնուխում հաղթել է Առուշ Առուշանյանը
- Ոստիկանական հրոսակախումբն ուղարկվել է Գորիս կոնկրետ «Առուշ Առուշանյան» դաշինքի դեմ աշխատելու համար. Իրինա Յոլյան
- «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում խուզարկություն է իբր ընտրակաշառք բաժանելու դեպքով. Պաշտպան
- Գորիսում բերման է ենթարկվել «Առուշ Առուշանյան» դաշինքից ավագանու թեկնածուն
- Առուշ Առուշանյանն ազատ չի արձակվի
- «Հրապարակ». Առուշ Առուշանյանը իշխանություններին ապացուցելու է, որ ընտրություններում «նստած էլ կհաղթի»
- Առուշ Առուշանյանի նկատմամբ քրգործի նախաքննությունն ավարտվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան