Ավակովը հայտնել է հրաժարականի պատճառը
Ուկրաինայի Ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովը մեկնաբանել է իր հրաժարականը, ասելով, որ նախարարի պաշտոնը լքելու հիմնական պատճառը մի շարք հարցերի շուրջ իր անկախ դիրքորոշումն է։Այս մասին գրում է Ria-ն։
Հուլիսին Ուկրաինայի խորհրդարանը բավարարեց Ավակովի հրաժարականը ՆԳ նախարարի պաշտոնից, որը նա զբաղեցնում էր յոթ տարի։ Ուկրաինայի ՆԳՆ նոր ղեկավար է դարձել Դենիս Մոնաստիրսկին։
«Ես աշխատել եմ ավելի քան երկու տարի, մինչև տեսա, որ իմ կոմպետենտությունը... չի կարող ավելին իրացնել: Սա էր հրաժարականի պատճառը: Ես չեմ ուզում մասնակցել այն բաներին, որոնց հետ համաձայն չեմ։ Ես կարող եմ ասել` ոչ, և դա ոչ բոլորին դուր է գալիս։ Ես ասում եմ՝ այդպես չի կարելի։ Նախագահը կարող էր դիմել ինձ և ասել՝ ո՞րն է քո տեսակետը, ես ասում եմ՝ սա լրիվ անհեթեթություն է, դու չես կարող անել։ Իսկ դա ոչ բոլորին է դուր գալիս»,- ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում