Լուկաշենկոն նիստի ժամանակ բողոքել է Պուտինից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գանգատվել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նրան իր հետ չի տարել Ղրիմ։ Այս մասին գրում է «ԼԵՆՏԱ»-ն։
Լուկաշենկոն խոսել է Միութենական պետության Բարձրագույն պետխորհրդի նիստի ժամանակ:
«Ուկրաինան փակել է Բելառուսի համար երկինքը, և մենք ոչ մի կերպ չենք կարող Ուկրաինայով գնալ Ղրիմ: Իսկ մենք այնտեղ սեփականություն ունենք, և այլ խնդիրներ կան: Վլադիմիր Վլադիմիրին ինձ խոստացել է, որ իր հետ կտանի Ղրիմ, և ահա այսօր մենակ է գնացել և ինձ իր հետ չի տարել»,- ասել է Լուկաշենկոն նիստի ընթացքում: