Չինաստանը ուղեծիր է ուղարկել հետազոտական արբանյակ
Չինաստանը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել «Գուանմու» արբանյակային հետազոտական սարքավորումը: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը, վկայակոչելով երկրի կենտրոնական հեռուստաալիքին:
Արձակումը տեղի է ունեցել Շանսի նահանգի Թայյուան կայանից երևանյան ժամանակով 11:19-ին: Հրթիռն արձակվել է «Չանչժեն-6» հրթիռակրի օգնությամբ և ուղեծիր է դուրս եկել: Սարքավորման արձակման նպատակի մասին տեղեկություն չի հաղորդվում:
Հայտնի է, որ դա դարձել է 395-րդ արձակումը «Չանչժեն» շարքի հրթիռակիրների համար: