Եթե տնտեսվարողն ուզի շահագործել Ամուլսարը, այս պահին նա տիրապետում է բոլոր թույլտվություններին. Ռոմանոս Պետրոսյան
«Այս փուլում առհասարակ փոխվում է հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրությունը, ուժեղացվում է վերահսկողությունը»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
Խոսելով Ամուլսարի մասին և պատասխանելով հարցին՝ ի վերջո շահագործվելո՞ւ է հանքավայրը, նա նշեց, որ իր լիազորությունների և իրավասությունների շրջանակում այս պահին անելու որևէ մանդատ չունի միջամտելու կամ ներազդելու գործընթացներին, քանի դեռ քրեական գործը չի հանգուցալուծվել, վեր չի հանվել այն օբյեկտիվ իրականությունը, որից հետո միայն կարող են ներգործել իրենց լիազորությունների շրջանակներում։
Լրագրողի դիտարկմանը՝ 2022 թ. պետական բյուջեի ակնկալիքներ բաժնում Ամուլսարի վերաբերյալ նշում կա, որ եթե շահագործվի, տնտեսական առումով կապահովի տեղաշաժ, եթե բյուջում ամրագրված է, նշանակում է՝ կա՞ օրակարգում Ամուլսարի շահագործումը, թե՞ ոչ, Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց. «Ցանկացած գործընթաց՝ լինի ընդերքօգտագործում, էնեգետիկա, թե ենթակառուցվածք, պետբյուջեում, կառավարության ծրագրում արտացոլված է, բայց եթե մի գործընթաց այս պահին գտնվում է քրեաիրավական դաշտում, չի կարող գնահատական հնչեցնել՝ շահագործվելու է, թե ոչ»։
Նախարարը նաև ասաց. «Եթե քրեական գործի հանգուցալուծումից հետո վերհանվի այնպիսի օբյեկտիվ իրականություն, որը կարող է ազդել տվյալ տնտեսվարողի ունեցած ընդերքօգտագործման իրավունքի, ՇՄԱԳ դրական փորձաքննության եզրակացության, ջրօգտագործման թույլտվության վրա, մեր գործիքակազմերով կմիջամտենք։ Եթե այնպիսի իրողություն վերհանվի պետական, իրավապահ համակարգի կողմից, որ որևէ կերպ կասկածի տակ չի դրվում այդ ինստիտուները, ապա այս պահին կարող եմ ասել՝ տնտեսվարողն ունի բոլոր անհրաժեշտ իրավունքները, լիցենզիաները, թույլտվությունները, որոնք իրեն թույլ են տալիս շահագործելու Ամուլսարի հանքավայրը»,- ասաց նախարարը։
Նա ընդգծեց, որ եթե տնտեսվարողն ուզի շահագործել իր հանքավայրը, այս պահին նա տիրապետում է բոլոր թույլտվություններին, լիցենզիաներին, ընդերքօգտագործման իրավունքին։
Հարակից հրապարակումներ`
- Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով առաջիկայում հանգուցալուծում է լինելու՝ առանց մեղադրյալների. Արսեն Այվազյան
- Ամուլսարը լավագույն դեպքում կսկսի աշխատել 12 ամսից. Վահան Քերոբյան
- Ամուլսարի գործով դատական առաջին դեպքն է, երբ հաջողություն է գրանցվել․ Փաստաբան
- Վարչական վերաքննիչ դատարանը բավարարել է վերաքննիչ բողոքը Ամուլսարի գործով
- Քաղաքացիները չեն թողնելու մեր ջրերի սրտում դանդաղ գործողության քիմիական զենքի տեղադրումը․ Ամուլսարի պահապաններ
- Գիտակից քաղաքացիները չեն թողնելու Ամուլսարի շահագործումը. բնապահպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան