Սևանա լճում 2022-ին նախատեսվում է իրականացնել 155 հեկտար ջրածածկ ու ջրածածկման ենթակա տարածքի մաքրում
2022 թվականի պետական բյուջեի նախագծով շրջակա միջավայրի նախարարությանը նախատեսված է 6 միլիարդ 771 միլիոն դրամի չափով ֆինանսավորում 2021 թ.՝ 9 միլիարդ 214,7 միլիոն դրամի դիմաց։ ԱԺ-ում 2022 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նա նշեց, որ գումարի նվազումը պայանավորված մեկ ավարտված ծրագրով։
Շրջակա միջավայրի նախարարությունը 2022 թ. նախատեսում է իրականացնել 6 ծրագրիր 23 միջոցառմամբ։
Նախարարի ներկայացմամբ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆինանսավորումը 2022 թ. նախատեսված է 335 միլիարդ 257 միլիոն դրամ 2021 թ. 280 միլիարդ 303 միլիոնի դիմաց։ Աճը՝ մոտ 19,6 տոկոս։
Այս նախարարության գծով տարածքային կառավարման հարցերին նախատեսված է 131 միլիարդ 40 միլիոն դրամ 2021-ին հաստատված 113 միլիարդ 25 միլիոն դրամի դիմաց։ Աճը՝ 15,9 տոկոս։
Էկոնոմիկայի նախարարությանը 2022-ին պետական բյուջեի նախագծով նախատեսվում է տրամադրել 41 միլիարդ 354 միլիոն դրամ, որից 23 միլիարդ 637 միլիոնը՝ գյուղատնտեսության ոլորտին։ Այս գծով ֆինանսավորումը նախորդ տարվա պետբյուջեով հաստատված ֆինանսավորումից աճել է 34,9 տոկոսով։
Քննարկմանը ներկա շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ Սևանա լճում ու նրա ջրահավաք ավազանում ձկան ու խեցգետնի պաշարների հաշվառման համար պետական բյուջեից հատկացվել է 7,5 միլիոն դրամ։ Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրմանն ուղղված միջոցառումների համար հատկացվել է 118 միլիոն 163 հազար դրամ:
«2022 թվականին նախատեսվում է իրականացնել 155 հեկտար ջրածածկ ու ջրածածկման ենթակա տարածքի մաքրում՝ Սևան ազգային պարկի, Մարուտնու ու Նորատուսի տեղամասերում», - հայտնեց Ռ. Պետրոսյանը։
Նա նշեց, որ 2021 թվականի պետական բյուջեի վերաբաշխման արդյունքում 3 միավոր հատուկ տեխնիկա է ձեռք բերվել, նախատեսվում է մինչև տարեվերջ մաքրել 50 հեկտար տարածք:
«Եվս մեկ միավոր տեխնիկա առաջիկայում ձեռք կբերվի դրամաշնորհային միջոցներով», - հայտնեց Ռ. Պետրոսյանը։
Նա նշեց, որ 2022 թ. ևս 89 հեկտար տարածք նախատեսվում է մաքրել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի սեփական միջոցներով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան