Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է փրկել Հենրի VIII թագավորի 500-ամյա նավը
Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է փրկել հանրահայտ «Մերի Ռոուզ» նավը, որը 16-րդ դարում անգլիական նավատորմի դրոշակակիրն էր Հենրի VIII թագավորի օրոք: Այն ծովի հատակից դուրս է բերվել 20-րդ դարի 80-ականներին։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Վերջերս Շեֆիլդի համալսարանի ղեկավարած հետազոտողների խումբը վերլուծել է «Մերի Ռոուզի» նմուշները և ուսումնասիրել դրանք՝ օգտագործելով գերհզոր ռենտգենյան ճառագայթներ ատոմային-մոլեկուլային մակարդակում:
Արդյունքում, գիտնականները հայտնաբերել են վնասակար բակտերիաների կենսագործունեության հետքեր, որոնք նանոմասնիկներ են։
Դրանց պատճառով ծառի կառուցվածքում առաջանում են թթվային միացություններ, որոնք թթվածնի հետ փոխազդելով ոչնչացնում են եզակի 500-ամյա նավը։ Այսինքն՝ ուղղակի փտում։
Այս նոր տեխնիկայի շնորհիվ, որը գիտնականները կիրառել են, նրանք կկարողանան ոչ միայն որոշել նանոմասնիկների ճշգրիտ տեղը «Մերի Ռոուզ»-ում, այլև գնահատել դրանց կառուցվածքը։
Թագավոր Հենրի VIII-ը հրամայել է կառուցել «Մերի Ռոուզը» 1510 թվականին: Նա այդ ժամանակ ընդամենը 19 տարեկան էր և մեկ տարի առաջ էր անգլիական գահին բարձրացել։