Հայաստանում ծխախոտի արտադրությունը նվազել է
2021 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2020 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 14.7%-ով:
Ըստ Վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների՝ այս տարվա երրորդ եռամսյակում հանրապետությունում արտադրվել է 16 մլն 916.5 հազար հատ սիգարետ, իսկ 2021 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 19 մլն 829.4 հազար հատ։
Նշենք, որ Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը մշակող արդյունաբերությունում կազմել է 10.1%:
Հիշեցնենք, որ Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց շրջանում կազմում է 50%-ից ավելի, կանանց շրջանում՝ 3-4%: