ԱՄՆ-ի 11 նահանգներում դատական հայց են ներկայացրել պարտադիր պատվաստման դեմ
Ամերիկյան նահանգներից առնվազն 11-ը հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից «Քովիդ-19»-ի դեմ պարտադիր պատվաստման հրահանգի դեմ, որը վերաբերում է խոշոր ընկերությունների աշխատակիցներին: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը՝ վկայակոչելով Միսսուրի նահանգի գլխավոր դատախազ Էրիկ Շմիտին։
Վերջինիս խոսքով՝ պարտադիր պատվաստման դեմ հանդես եկող նահանգների կոալիցիայում ընդգրկվել են Միսսուրին, Արիզոնան, Նեբրասկան, Այովան, Արկանզասը, Մոնտանան, Ալյասկան, Վայոմինգը, Նյու Հեմփշիրը, Հարավային Դակոտան և Հյուսիսային Դակոտան: Դատական հայցին միացել են նաև մի քանի կազմակերպություններ:
Սպիտակ տունը հինգշաբթի հայտարարել էր, որ աշխտանքի վերահսկողության վարչությունը, որն ընդգրկվում է ԱՄՆ աշխատանքի հարցերով նախարարության կազմում, երկրում գործող բոլոր ընկերություններին, որոնք 100 000-ից ավել աշխատակից ունեն, պարտավորեցրել է մինչև 2022 թվականի հունվարի 4-ը պատվաստել անձնակազմերին կորոնավիրուսի դեմ: