Բեռլինում ՌԴ դեսպանատան մոտ ռուս դիվանագետի են մահացած գտել
Հայտնի է դարձել, որ անցյալ ամիս ռուս դիվանագետի են մահացած գտել Գերմանիայի մայրաքաղաքում ՌԴ դեսպանատան մոտ: Տղամարդու մարմինը հայտնաբերվել է մայթի վրա հոկտեմբերի 19-ին՝ Բեռլինը հսկող ոստիկանների կողմից։ Այս մասին գրում է BBC-ն՝ հղում անելով Der Spiegel-ին։
Հաղորդվում է, որ նա, ըստ երևույթին, ընկել է վերին հարկից, բայց պարզ չէ, թե ինչպես։
Ռուսաստանի դեսպանատունը դիվանագետի մահը, որի անունը պաշտոնապես չի նշվում, «ողբերգական պատահար» է անվանել։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է տղամարդու մահը, սակայն այլ մանրամասներ չի հայտնել: Բեռլինի ոստիկանությունը հրապարակայնորեն չի մեկնաբանել մահը, որն առաջին անգամ հաղորդվել է ուրբաթ օրը։
Հետաքննող Bellingcat կայքը հայտնել է, որ օգտագործելով բաց տվյալները, պարզել է, որ տղամարդը Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հետախուզական գործակալության Երկրորդ ծառայության փոխտնօրենի որդին է:
Այն նախկինում «Երկրորդ ծառայությունը» կապում էր ազգությամբ վրացի և չեչեն ապստամբների նախկին հրամանատար Զելիմխան Խանգոշվիլիի սպանության հետ, որը 2019 թվականի օգոստոսին Բեռլինի զբոսայգում գնդակահարվել էր։
Գերմանիան Ռուսաստանին մեղադրել էր սպանությունը պատվիրելու մեջ։
«Երկրորդ ծառայության պաշտոնյաները կապված են նաև 2020 թվականին ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման հետ։ Ինչպես գրում է Der Spiegel-ը, Ռուսաստանի դեսպանատունը չի համաձայնել հետմահու փորձաքննություն անցնել անցյալ ամիս դիվանագետի մահից հետո:
Դեսպանատան հայտարարության մեջ ասվում է, որ «դիվանագետի մարմինը հայրենադարձելու հետ կապված ընթացակարգերը արագորեն կարգավորվել են գերմանական պատասխանատու իրավապահ և բժշկական մարմինների հետ»: Այն ասում է, որ «բացարձակապես սխալ են համարում այն շահարկումները, որոնք հայտնվել են արևմտյան մի շարք լրատվամիջոցներում»՝ կապված դիվանագետի մահվան հետ:
Հաղորդվում է, որ տղամարդը 35 տարեկան էր և հաշվառված էր որպես ՌԴ դեսպանատան երկրորդ քարտուղար»,-գրում է կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան