Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Դավիթ Չալոյանը Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ: Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիան նշում է, որ նա դարձել է բռնցքամարտի Հայաստանի հավաքականի և ինչու չէ նաև համաշխարհային բռնցքամարտի հայտնությունը, ով այսուհետ շատերի համար նաև անցանկալի մրցակից կլինի ցանկացած միջազգային ստուգատեսում:
Աշխարհի առաջնության եզրափակիչում մեր մարզիկը մրցել է Ռուսաստանը ներկայացնող Մարկ Պետրովսկու հետ ու զիջել համառ ու հավասար պայքարում: Ընդ որում, առաջին ռաունդում Չալոյանը նույնիսկ նոկդաունի է ենթարկել մրցակցին:
Աշխարհի առաջնությունից Հայաստանը կվերադառնա երկու մեդալով: Մեր երկրի համար մեկ բրոնզ էլ նվաճել էր Հովհաննես Բաչկովը։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱ-ում Հովհաննես Բաչկովի նկատմամբ արձանագրած անարդար որոշումը փոխվել է և հաղթանակը վերադարձվել նրան
- Հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթել է ադրբեջանցի մարզիկին
- ԱԱ. Բռնցքամարտիկ Արման Դարչինյանը հաղթել է մրցակցին