Դելին փառատոնից երկու օր անց հայտնվել է թունավոր օդի քողի տակ
Հնդկաստանի մայրաքաղաքի երկինքը շաբաթ պատվել է թունավոր օդով, քանի որ օդի աղտոտվածության մակարդակը վտանգավոր բարձր ցուցանիշների է հասել: Այս մասին գրում է «Reuters»-ը։
Օդի աղտոտվածության մակարդակի բարձրացման պատճառը երկու օր առաջ «Դիվալիի» տոնակատարության (Լույսի և կրակի փառատոն) ժամանակ տեղի ունեցած հրավառություններն են եղել, որոնք քաղաքացիները կազմակերպել են՝ խախտելով դրանք արգելող օրենքը:
Նյու Դելիում օդի որակի ինդեքսը կազմում է 456՝ 500-ից, ինչը խոսում է աղտոտվածության «խիստ» մակարդակի մասին, որը կարող է լուրջ ազդեցություն ունենալ ոչ միայն հիվանդությունն ունեցող, այլև առողջ մարդկանց վրա:
Օդի որակի ինդեքսը չափում է օդում PM2.5 թունավոր մասնիկների կենտրոնացման մակարդակը, որը կարող է առաջացնել շնչառական և սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ, այդ թվում՝ թոքերի քաղցկեղ: