Քաղաքական 13:31 06/11/2021 Տարածաշրջան

Ռուսաստանը օգտվեց, մինչ Արևմուտքը քնած էր․ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ

Ամերիկացի դիվանագետ, 2012 թվականի դեկտեմբերից մինչև 2013 թվականի սեպտեմբերը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ՝ ժամանակավոր հիմունքներով, Վրաստանում, ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան, Պետդեպարտամենտի նախկին խոսնակ Յան Քելլին The Atlantic-ում հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Արցախյան պատերազմին ու դրա հետևանքներին։

Դինավագետը նշում է, որ այս ամիս լրանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի հրադադարի առաջին տարելիցը՝ Հարավային Կովկասում վիճելի Լեռնային Ղարաբաղի շուրջ:

«Առաջին պատերազմն ավարտվեց 1994 թվականին՝ նույնպես զինադադարով։ Այնուհետև երկու կողմերը պայմանավորվեցին, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը կհամախագահեն տևական լուծման բանակցային գործընթացը:

2012 թվականին ինձ խնդրեցին լինել ԱՄՆ ներկայացուցիչն այդ գործընթացում: Չնայած աշխատանքի պաշտոնական մանդատը սահմանում էր ցանկացած լուծման հիմնական սկզբունքները, ի թիվս այլոց, որ ցանկացած խաղաղապահ ուժ կլինի բազմակողմ, ես գտա, որ կան նաև որոշ չգրված հասկացողություններ: Դրանցից մեկն այն էր, որ Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել էին, որ խաղաղապահ ուժերը չեն ներառի երկու գերտերությունները։ Դրան համաձայնել են նաև պատերազմող կողմերը։ Ես դա բացահայտեցի իմ առաջին բանակցային հանդիպումներից առաջ, երբ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան ինձ մի կողմ տարավ և ասաց, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական զորքերի թույլտվությունը «կարմիր գիծ» կլինի նաև նրանց համար, քանի որ, ինչպես ինքն էր ասում, «Հենց ռուս խաղաղապահները գալիս են, երբեք չեն հեռանում»։

Եվ այնուհանդերձ, անցյալ տարվա զինադադարը միջնորդել է միայն Ռուսաստանը, և արդյունքում խաղաղապահ ուժերը ներառում են միայն ռուսական զորքերը։

Ինչպե՞ս եղավ Վաշինգտոնի և Փարիզի այս ամբողջական մարգինալացումը: Պատճառներից մեկը Կրեմլի մշտական ցանկությունն է՝ վերահաստատել ռուսական գերիշխանությունը իր պատմական հողերի նկատմամբ և նվազագույնի հասցնել Արևմուտքի ներգրավվածությունը տարածաշրջանում։

Բայց կա ևս մեկ պատճառ՝ Սպիտակ տան և Ելիսեյան պալատի դժկամությունը՝ միջնորդության գործընթացում ներգրավվելու հարցում։ Մինչ ամենավերջին հակամարտության բռնկումը, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագետները տարիներ շարունակ փորձել են ներգրավել իրենց առաջնորդներին երկու հակամարտող կողմերի նախագահներին խաղաղություն հաստատելու հարցում, սակայն ամերիկյան և ֆրանսիական հաջորդական վարչակազմերը հրաժարվել են դա անել: Ե՛վ նախագահ Բարաք Օբաման, և՛ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ չէին համաձայնության հասնելու։ Նրանցից յուրաքանչյուրը, ըստ երեւույթին, կարծում էր, որ Ամերիկայի նախագահը պետք է մասնակցի միայն ստորագրման վերջնական արարողությանը։

Երեք սկզբնական համանախագահներից երրորդը, սակայն, պատրաստ էր ցատկել բանակցությունների մեջ: Վերջին տասնամյակում Պուտինը գրեթե ամեն տարի հյուրընկալել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին։

Այսպիսով, երբ պատերազմը սկսվեց 2020 թվականին, Պուտինը միայնակ պատրաստ էր իր կշիռը գցել այն բանի վրա, որ դադարեցնեն մարտերը: (Թուրքիան, հատկապես, պատերազմի ժամանակ Ադրբեջանին տրամադրեց նաև խաղը փոխող բարձր տեխնոլոգիական զենքեր, և այժմ սպաներ ունի դիտակետում:) Փարիզն ու Վաշինգտոնը, ըստ էության, Մոսկվային ենթապայմանագրելով հակամարտության լուծումը, վերջում կարող էին միայն թեթևացում հայտնել՝ մարտերի և դրանից բխող ռուսական խաղաղապահ ուժերի մասին, նույնիսկ երբ Պուտինը նրանց դուրս մղեց գործընթացից։

Ռուսաստանը հիմա վարորդի տեղում է, ինչպես երբեք. Այն զորքեր ունի Կովկասի բոլոր երեք երկրներում՝ երկուսը հյուրընկալողի համաձայնությամբ (Հայաստան և Ադրբեջան), և մեկը՝ առանց (Վրաստանի): Մոսկվան նաև առաջ է քաշում նոր բազմակողմ մեխանիզմ տարածաշրջանի համար, որը կոչվում է «3+3», որը կներառի կովկասյան պետություններին գումարած երեք ոչ լիբերալ (և նախկին կայսերական) տերությունները՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը:

Ադրբեջանը պատրաստ է մասնակցել այս նոր մեխանիզմին, որը նախատեսված է հիմնականում տարածաշրջանով հյուսիս-հարավ առևտրային նոր ուղիներ ստեղծելու համար: Վրաստանը, որի հողերի 20 տոկոսը գտնվում է Ռուսաստանի օկուպացիայի տակ, և Հայաստանը՝ Ադրբեջանի հետ սահմանային վեճերով, չեն ասել, որ կմասնակցեն, թեև երկուսն էլ պատրաստ են քննարկել նոր տնտեսական նախաձեռնությունները տարածաշրջանի համար»,- գրում է Յան Քելլին։

Ամբողջական հոդվածը՝ հղմամբ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:18
Նպատակը Գագիկ Ծառուկյանի հեռացումն է ու ՀԱՕԿ նախագահի պաշտոնում Արայիկ Հարությունյանի ընտրությունը
Հասարակական-քաղաքական գործիչ էդգար Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում կանխատեսում է, որ Գագիկ Ծառուկյանը կհեռացվի ՀԱՕԿ նախագահի պաշտոնից։...
Աղբյուր` Panorama.am
09:03
Հունվարի 23-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, ռուբլունը և եվրոյինը ՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 23-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.38 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Փաստ». Սրտիկ է ցույց տվե՞լ, թե՞ ծամածռել է դեմքը
«Փաստ» թերթը գրում է. «Մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ երեկ ԱԺ նիստի ժամանակ, երբ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Մեկ անձը հայտարարագիր լրացնելուն նախապատրաստվելու համար պետք է վճարի 6500 դրամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2025 թվականի մայիսի 1-ը նախորդ տարի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Չի բացառվում, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովն առանց փոխնախագահի մնա
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արսեն Թորոսյանի ընտրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Փաստ». Առկա բարդ իրավիճակում Սյունիքում, փոխանակ զբաղվեն իրենց գործով, առաջնայնությունը տալիս են ինչ-որ մանրմունր հարցերին
«Փաստ» թերթը գրում է. «Սյունիքի մարզային լրատվամիջոցներից մեկը հունվարի 20-ին նախաձեռնել է հասարակական կարծիքի հարցում՝...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը շարունակում է քայքայել ազգայինի հիմքերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է քայքայել ազգայինի հիմքերը Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը եվրաինտեգրմանն աջակցող պետությունների խորհրդարանականների հավաք է նախաձեռնել
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու մեկնարկի մասին Եվրաքվեի նախագիծը դեռ խորհրդարանում չի...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Երևանի քաղաքապետարանը առաջիկայում հանրությանը կներկայացնի առանց տոմսի երթևեկելու համար 50 հազար դրամով տուգանելու հիմքերը
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու փետրվարի 11-ի նիստի ընթացքում քննարկվելու են հանրային...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները ճամպրուկային տրամադրություն ունեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. Սիրո Ամիրխանյանի նշանակումը գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում դժգոհություն է առաջացրել համակարգի...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». Հովիկ Աղազարյանի դեմ արշավանքները նոր ձև են ստացել
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ կուսակցությունից վտարված Հովիկ Աղազարյանի դեմ արշավանքները...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Փաստ». Հայկ Սարգսյանի ու Տավուշի մարզպետի վիճի արդյունքում թիրախում է հայտնվել Նոյեմբերյանի անտառտնտեսությունը և նրա տնօրենը
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել Նոյեմբերյանի անտառտնտեսությունում...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Ժողովուրդ». Մարտուն Գրիգորյանը կմասնակցի՞ Գյումրիում կայանալիք արտահերթ ընտրություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Հրապարակ». Տավուշում սկսվե՞լ են սահմանազատման աշխատանքները
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշից տեղեկություններ են հաղորդում, որ երեկվանից սկսվել են սահմանազատման աշխատանքները:...
Աղբյուր` Panorama.am
08:38
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:34
Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:16
Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ մեկնել է Շվեյցարիա
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հունվարի 23-24-ին աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
23:30
«Իմնեմնիմի» փոդքասթի թողարկմանը քննարկվում է եկամտի հայտարարագրման և տեղեկատվության անվտանգության հարցեր. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» փոդքասթի 146-ի թողարկման ժամանակ հաղորդման համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանն գնահատում են Ալեքսանդր...
Աղբյուր` Panorama.am
23:00
Փետրվարի 1-ից նոր տոմսային համակարգի դեմ բոյկոտի պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ. Հայկ Մարության
«Քիչ առաջ Տիգրան Ավինյանը, ով արձակուրդում է, ընդհատակից մի հայտարարություն տարածեց, ըստ որի ավագանու հաջորդ նիստում ՔՊ-ն և...
Աղբյուր` Panorama.am
22:39
Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները. Միրզոյանը՝ ՀՀ սահմաններին չմոտենալու հորդորի մասին
«Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները և ռեկոմենդացիաները, խնդրում եմ նորից...
Աղբյուր` Panorama.am
21:57
Թուրքիայի հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի
Թուրքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում գտնվող Grand Kartal հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:41
Բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով, վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
Հունվարի 20-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
21:14
Ռոբերտ Հովհաննիսյանը և Սուսաննա Գաբոյանը դարձան շախմատի Հայաստանի չեմպիոններ
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 3-րդ անգամ (2011, 2024, 2025) նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Ի՞նչ չափորոշիչներով էիք առաջնորդվում, երբ Սիրունյանին առաջադրում էիք ԲԴԽ անդամի պաշտոնում․ Խամոյան
«Պարոն Փաշինյան, երբ  դուք ԲԴԽ նախագահին SMS-ով ծանուցում էիք իր հրաժարականի մասին , դա հետո բացատրեցիք անկախ դատական համակարգ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ներկայացուցիչներ
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու...
Աղբյուր` Panorama.am
20:21
Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է․ «Տիգրան Ավինյանի վերջին գրառումը տրանսպորտի նոր սակագների վերաբերյալ փաստացի ապացուցեց, որ...
Աղբյուր` Panorama.am
20:09
«Տաթև» ՀԷԿ-ի ջրամբարի նորոգումից հետո Որոտան գյուղը ջուր չունի
Սյունիքի մարզի Որոտան գյուղը, որը պատերազմից հետո բավականին տուժել է, վերջին մեկ տարվա ընթացքում առաջացել է լուրջ խնդիր։ Այս մասին ԱԺ-ում ասաց...
Աղբյուր` Panorama.am
19:55
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ․ Միրզոյան
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ, հարցերը լուծվում են փոխըմբռնման մթնոլորտում։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրք պրոֆեսորը զգուշացնում է՝ տարածաշրջանն ակտիվ սեյսմիկ փուլում է
Հունվարի 21-ին Չանաքքալե նահանգում 5 և ավել ուժգնությամբ երկրաշարժից հետո հանրային քննարկումների հիմնական թեման Թուրքիայում հնարավոր էլ ավելի...
Աղբյուր` Panorama.am
19:33
33 հազար դրամ թոշակ եմ ստանում, որ տրանսպորտին վճարեմ բա ինչո՞վ ապրեմ․ քաղաքացիները միանում են թանկացման դեմ բոյկոտին
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ շարունակում է բոյկոտը։  «Մայր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}