Կիևի թաղամասերից մեկը վերածվել է «LEGO քաղաքի»
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի թաղամասերից մեկն փորձել են նմանեցնել հայտնի LEGO խորանարդիկներով կառուցված քաղաքի: Այս մասին գրում է «Daily Mail»-ը։
«Հարմար քաղաք» կոչվող շրջանի ճարտարապետները բազմաբնակարան շենքները ներկել են կապույտի, կանաչի, դեղինի, կարմիրի և վարդագույնի տարբեր երանգներով՝ նոր շունչ հաղորդելով խորհրդային ժամանակաշրջանի գորշ շինություններին:
Architecture Digest-ի համաձայն՝ արևելաեվրոպական Archimatika ֆիրմայի դիզայներներ Դմիտրո Վասիլիևը, Ալեքսանդր Պոպովը, Օլգա Ալֆիորովան կամքի լիակատար ազատություն են ստացել՝ թաղամասն ապրելու համար գողտրիկ վայրի վերածելու համար և թռչնի թռիչքի բարձրությունից արված լուսանկարները փաստում են դա:
Ընդհանուր առմամբ, նախագծի իրականացումը տևել է տասնմեկ տարի, ներկվել է 180 շինություն: