Ֆրանսիայում աճուրդի է հանվել «Մոնա Լիզայի» ճշգրիտ պատճենը
Հայտնի «Մոնա Լիզա» կտավի ճշգրիտ պատճենը, որի բնօրինակը նկարել է իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչին և ներկայումս պահվում է Լուվրում, նոյեմբերի 9-ին Փարիզի Artcurial աճուրդում կհանվի վաճառքի։
«Artcurial-ը ներկայացնում է «Մոնա Լիզայի բացառիկ պատճենտ», - ասվում է ֆրանսիական աճուրդի տան կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Նշվում է, որ այս օրինակի հեղինակին, ով այն նկարել է մոտ 1600 թվականին, ենթադրաբար հասանելի է եղել բնօրինակին, ինչով բացատրում է երկու կտավների նմակությունը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նկարի արժեքը տատանվում է 173 դոլարից մինչև 230 հազար դոլար։
Reuters-ը գրում է, որ Լեոնարդո դա Վինչիի այս ստեղծագործության մեկ այլ օրինակ, որը թվագրվում է 17-րդ դարով, 2,9 միլիոն եվրոյով վաճառվել է այս տարվա հունիսին Փարիզի Christie's-ում:
«Մոնա Լիզա» կտավը, որն աշխարհի ամենահայտնի գեղանկարչական գործերից է, Լեոնարդո դա Վինչին նկարել է Ֆլորենցիայում, սակայն 1516 թվականին նկարն իր հետ տարել է Ֆրանսիա։ Նկարչի մահից հետո՝ 1519 թվականին, դիմանկարը ձեռք է բերել Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկոս I-ը։ Կտավը պահվել է Ֆոնտենբլո ամրոցում մինչև Լյուդովիկոսի XIV-ի ժամանակները։ Նա նկարը տեղափոխել է Վերսալյան պալատ, իսկ 18-րդ դարի վերջին ֆրանսիական հեղափոխությունից հետո այն տեղափոխվել է Լուվր։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները