Ջոն Վուն առանց երկխոսության ֆիլմ է նկարահանում
Հոնկոնգից կինոռեժիսոր Ջոն Վուն ծրագրում է ֆիլմ նկարահանել, որում որևէ երկխոսություն չի լինի։ Թրիլլերի վերնագիրն է «Լուռ գիշեր»։ Գլխավոր դերը կկատարի Յուել Կիննամանը, ով հայտնի է «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմում իր մասնակցությամբ։ Այս մասին գրում է kulturomania.ru կայքը։
Ֆիլմը պատմում է հոր մասին, ում մանկահասակ որդուն սպանում են։ Նա մտածում է, թե ինչպես վրեժխնդիր լինի։
Ջոն Վուի նկարահանած վերջին ֆիլմը 2003-ին Բեն Աֆլեքի մասնակցությամբ «Հատուցման ժամն» է։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները