Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի նոր հակառեկորդ․ 41 335 դեպք
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է օրական 41 335-ով, սա նոր առավելագույնն է համաճարակի սկզբից ի վեր։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8,755,930-ի, համաձայն նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալների, որոնք հրապարակվել են այսօր։ Այս մասին գրում է Tass-ը։
Կորոնավիրուսից ապաքինված ռուսաստանցիների թիվն օրական ավելացել է 29 201-ով, ընդհանուր առմամբ՝ արդեն ապաքինվել է 7,535,172 մարդ։ Դուրս գրված հիվանդների մասնաբաժինը, ըստ շտաբի, կազմում է վարակվածների ընդհանուր թվի 86.06%-ը։
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացությունների թիվն ավելացել է 1188-ով՝ նախորդ օրվա 1192-ի դիմաց։ Համաճարակի սկզբից ի վեր մահացել է 245 635 հիվանդ։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում