Բրիտանիայում դիահերձարանի աշխատակիցը բռնաբարել է ավելի քան 100 մահացած կանանց և աղջիկների
Բրիտանական Քենթ կոմսության հիվանդանոցի դիահերձարանի աշխատակիցը խոստովանել է, որ 12 տարի շարունակ բռնաբարել է մահացած կանանց ու աղջիկներին։ Ընդհանուր առմամբ, նրա զոհն է դարձել ավելի քան 100 մարդ։ Այս մասին հայտնում է BBC հեռուստաալիքը։
News.ru-ն գրում է, որ կասկածյալը կիսվել է ցնցող մանրամասներով մեկ այլ գործով` 1987 թվականին երկու աղջիկների սպանության դատավարության ժամանակ: Երկու տարի անց հանցագործն աշխատանքի է ընդունվել որպես էլեկտրիկ Kent & Sussex Hospital-ում, որտեղ աշխատել է մինչև 2011 թվականը: Այնուհետև նրան տեղափոխել են մեկ այլ հիվանդանոց, որտեղ նա շարունակել է բռնաբարել կանանց և երեխաներին մինչև ձերբակալությունը:
Հաստատվել է, որ տարիների ընթացքում նա բռնության է ենթարկել ավելի քան 100 կանանց և աղջիկների մարմիններ: Հանցագործն աշխատել է երեկոյան հերթափոխով և մտել դիահերձարան, երբ մնացած անձնակազմը հեռացել է: Նա նկարահանել ու ձայնագրել է կատարվողը սկավառակների, DVD-ների ու ֆլեշ կրիչների վրա, որոնք պահել է տանը։ Ամենափոքր զոհը ինը տարեկան էր, իսկ ամենամեծը՝ 100։