Իտալացի բուժքույրը տուգանվել է ութ հազար չարված պատվաստումների համար
Իտալական Ֆրիուլի Վենեցիա Ջուլիայի դատարանը նախկին բուժքրոջը դատապարտել է ընդհանուր 583 հազար եվրո տուգանքի՝ 8000 չարված պատվաստումների համար։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
2009-ից 2016 թվականներին Էմանուելա Պետրիլյոն աշխատել է հյուսիսային շրջանի երեք քաղաքների հանրային առողջապահական հաստատություններում: Դատախազության տվյալներով՝ նրա հիվանդները հիմնականում եղել են երեխաներ։
Պետրիլյոն, ըստ մեղադրող կողմի ձևացնում էր, թե ներարկում է պատվաստանյութը։ Դատախազությունը նրա գործողություններից ընդհանուր վնասը գնահատել է 660 հազար եվրո։