Վրաստանի կրթության նախկին նախարարը կգլխավորի Ուկրաինայի Ներքին գործերի նախարարությունը
Վրաստանի Կրթության նախկին նախարար Հատիա Դեկանոիձեն կգլխավորի Ուկրաինայի ոստիկանությունը: Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի այս առաջարկությունն արժանացել է երկրի կառավարության հավանությանը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նշանակումից հետո Դեկանոիձեն հայտարարել է, որ կշարունակի ներքին գործերի նախարարության բարեփոխումները: Ուկրաինայի բարեփոխված ազգային ոստիկանության կազմում պարեկային ծառայությունից բացի կգործեն նաև քրեական և հատուկ ոստիկանական ստորաբաժանումները, ինչպես նաև պահպանության և հատուկ նշանակության գումարտակները:
«Բարեփոխումների 8 ամսյա ժամանակահատվածում գրանցվել են նշանակալի հաջողություններ: Մենք ստեղծեցինք պարեկային ոստիկանություն: Արդեն իսկ աշխատում ենք «ԿՈՐԴ» հատուկ նշանակության ստորաբաժանման ստեղծման ուղղությամբ: Այժմ ներքին գործերի նախարարությունում մշակվում է աշխատակիցների ատեստավորման հայեցակարգը»,- նշել է Հատիե Դեկանոիձեն:
Նշենք, որ Հատիա Դեկանոիձեն 24 տարեկանում սկսել է աշխատել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի թիմում՝ գլխավորելով Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը: 31 տարեկանում նա դարձել Վրաստանի ոստիկանական ակադեմիայի առաջին ռեկտորը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան