«Խաղաղության դարաշրջան» բացողներն ամրապնդում են թշնամու հաղթանակը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լուսանկարներ է հրապարակել ու գրել.
«Բերձորի եկեղեցին է։ Մի տեսակ միայնակ, դուռն էլ կողպված։ Ինքներս մեզ խաբելու համար տարածքում մի քիչ շրջեցինք, մտքներումս աղոթք արեցինք ու լուռ հեռացանք։
3 տասնամյակ քարը քարին դրված, կառուցված ու հաղթանակ խորհրդանշող Բերձորի առօրյան այլևս առաջվանը չէ՝ քանդված շենքեր, դատարկ ու ամայի փողոցներ, հազվադեպ հանդիպող հայեր։
«Խաղաղության դարաշրջան» բացողներն իրականում հասարակության պայքարը, հաղթանակի ու ապագայի նկատմամբ վերջին հույսը կոտրելով ամրապնդում են թշնամու հաղթանակը»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան