Շանթի և ընկերների գործով դատապարտյալներից մեկն այսօր ազատ է արձակվում
2013-ի նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատապարտյալ Արմեն Հովհաննիսյանն այսօր ազատ է արձակվում: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԱՆ ՔԿՎ լրատվական ծառայության ղեկավար Գոռ Ղլեչյանը:
«Այժմ փաստաթղթային հարցեր են լուծվում և օրվա ընթացքում Արմեն Հովհաննիսյանն ազատ կարձակվի»,-փոխանցեց Ղլեչյանը:
Հիշեցնենք, որ 2014 թ. հոկտեմբերի 17-ին առաջին ատյանի դատարանի դատավճռով «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Շահեն Հարությունյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ պատիժը պայմանական չկիրառելու պայմանով, Արթուր Մարգարյանը՝ 6 տարվա ազատազրկման, Ալեք Պողոսյանը՝ 4, Արմեն Հովհաննիսյանը՝ 2, Ավետիս Ավետիսյանը՝ 5, Հայկ Հարությունյանը՝ 4 տարի 6 ամիս, Լիպարիտ Պետրոսյանը՝ 5, Միսակ Առաքելյանը՝ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով տուգանք, Մկրտիչ Հովհաննիսյանը՝ 4 տարի, Սևակ Մնացականյանը՝ 1 տարի 6 ամիս, Տիգրան Պետրոսյանը՝ 1, Վահե Մկրտչյանը՝ 7, Վարդան Վարդանյանը՝ 5: Պատժի սկիզբը համարվում է 2013 թ. նոյեմբերի 5-ը:
Նշենք նաև, որ Տիգրան Պետրոսյանն ու Սևակ Մնացականյանն արդեն ազատության մեջ են. նրանց պատժի ժամկետը լրացրել էր:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան