Սահմանամերձ արմաշեցիների կյանքը՝ կրակոցների ներքո
Արմաշ գյուղի բնակիչներին այս պահին մտահոգում են երկրի անվտանգային խնդիրները։ Գյուղը սահմանամերձ է։ Panorama.am-ի հետ զրույցում Արամշի բնակիչ Տիգրան Մաթևոսյանն ասաց, որ գրեթե ամեն օր կրակոցներ են լինում, ինչը չի կարող չանհանգստացնել բնակիչներին։
«Երասխը մեզանից 2 կմ է հեռու։ Տեսանք, թե ինչ եղավ Երասխում՝ թշնամու կրակոցից խոտի դեզ, տուն այրվեցին։ Այսինքն՝ մտահգության առիթ կա»։
Նրա խոսքով՝ շատերն ապրում են վախի մթնոլորտում։ Սա է նաև գյուղում առկա արտագաղթի պատճառններից մեկը։
«Պատերազմից առաջ էլ կար արտագաղթ, հիմա էլ։ Շատերը հարմար առիթ են ման գալիս, որ գնան»,- նշեց Մաթևոսյանը։
Արմաշեցիներին մի բան է գոտեպնդում՝ դիրքերում կանգնած են սկզբունքային տղաներ։
«Եթե առիթ լինի, այստեղի հրամանատարի ճակատը կպաչեմ, որ չի զիջում, պահում է, շատ սկզբունքային տղա է։ Այդ տեսակ տղաների կարիքը շատ ունենք»,- ասաց Արմաշ գյուղի բնակիչը։
Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը նշում է, որ կան բնակիչներ, որոնք դեռևս թմբիրի մեջ են և ըստ նրա հավատում են տարատեսակ ասեկոսեներին։
Չնայած պատերազմից հետո ստեղծված լարված իրավիճակին, այսուհանդերձ երիտասարդները ձգտում են նպաստել համայնքի զարգացմանը։ Մաթևոսյանն ասում է՝ գործող իշխանություններից հույս չունի, ինքն է նախաձեռնում տարբեր ծրագրեր՝ լինի ծառատունկ, թե տուրիզմի զարգացմանը միտված քայլեր։
«Պահպանվող տարածքը մինչև հիմա ոչ քարտեզագրված է, ոչ էլ սահմանազատված։ Գյուղում ունենք պատմամշակութային վայրեր, որոնք չեն պահպանվում։ Գյուղի վերևում ունենք հնավայր , հինգ պատմամշակութային արժեքներ մեկ տեղում են՝ հնագույն և միջնադարյան բնակատեղիներ, ուրարտական ժամանակաշրջանին վերագրվող դամբարան, ստորերկրյա ջրային թունել, կիկլոպյան պարիսպներով բերդ։ Սակայն մինչև հիմա շատերն անունն ու տեղը չգիտեն։ Վերջերս բերեցին մի ցուցանակ փակցրեցին, իբև անունն էր, բայց մենք ընդվզեցինք, բողոքեցինք ու հանեցին, քանի որ դա տեղի հայկական անունը չէր։ Առանց որևէ ուսումնասիրությունների, նման բան անելը սխալ է»,- ասաց մեր զրուցակիցը։
Արմաշեցու խոսքով, իրենք փորձելու են զարգացնել տուրիզմը, որպեսզի ավելի շատ մարդ իմնանա հնավայրի մասին։
«Եթե պատշաճ պահպանությունն ապահովենք, ապա զբոսաշրջիկների հոսքը կմեծանա»,- եզրափակեց Տիգրան Մաթևոսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները