Գերմանիայում տղամարդը դանակով հարձակվել է գնացքի ուղևորների վրա
Գերմանիայում տղամարդը դանակով հարձակվել է գնացքի ուղևորների վրա։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Գերմանիայում գնացքի վրա դանակի հարձակման հետևանքով երեք մարդ է վիրավորվել, հարձակվողը բռնվել է։ Դրդապատճառները դեռ պարզ չեն։
Հարձակումը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան, Ռեգենսբուրգ և Նյուրնբերգ (Բավարիա) քաղաքների միջև ընկած հատվածում ICE գնացքում, ներկայումս գնացքը կանգնեցվել է, տեղում աշխատում է ոստիկանությունը:
Տաբլոիդի տեղեկություններով՝ խոսքը արաբական ծագում ունեցող 27-ամյա տղամարդու մասին է, որը հարձակվել է ուղևորների վրա։ Նա ոչ ադեկվատ վիճակում է եղել, հոգեկան խնդիրները բացառված չեն։
Ոստիկանությունն այս պահին բացառում է ահաբեկչության վարկածը, գրում է պարբերականը։
Տուժածներից 2-ը ստացել են ծանր վնասվածքներ։ 2-ի կյանքին էլ վտանգ չի սպառնում։