Բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողների պաշտոնավարումն այլևս ամբողջությամբ կախված է քաղաքական ղեկավարության կամքից. Օ.Գասպարյանի պաշտպան
ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի փաստաբանական խմբի անդամ Մարտիկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Օ. Գասպարյանի պաշտոնանկության հիմք հանդիսացած հոդվածի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը.
«ՍԴ երկար սպասված որոշումը վերջապես հրապարակվեց, և իմ առաջին տպավորությամբ, էլ ավելի վատթարացավ բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողների իրավական դրությունը, բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողների պաշտոնավարումն այլևս ամբողջությամբ կախված է քաղաքական ղեկավարության կամքից և ցանկությունից։ Այն չի կարող դրական ազդեցություն ունենալ զինծառայողների կարգավիճակի վրա, քանի որ բարձրագույն հրամանատարական կազմի մասնագիտական ունակությունները երկրորդվում են քաղաքական ղեկավարության ցանկություններին։
Երկար-բարակ գրելուց հետո ասվում է, որ Սահմանադրության 155-րդ հոդվածի 3 մասով սահմանվում է ԶՈՒ շտաբի պետի պաշտոնավարման առավելագույն ժամկետ։ Այդ եզրակացության հետ կարելի էր համաձայնվել, եթե Սահմանադրությամբ նշվեր, որ օրենքով սահմանվում է շտաբի պետի պաշտոնավարման առավելագույն ժամկետ, մինչդեռ սահմանադրության մեջ հստակ գրված է, որ ՀՀ ԶՈՒ շտաբի պետը նշանակվում է օրենքով սահմանված ժամկետով։
Բացի այդ, նշվում է՝ եթե օրենքով սահմանված է, որ զինծառայողը կարող է ազատվել հայեցողությամբ, ապա դա որոշակի է և իրավաչափ։ Նույն տրամաբանությամբ կարող է օրենքով նշվել, որ բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողները կարող են ազատվել օրենքով չնախատեսված հիմքով։ Եվ երբ զինծառայողը բողոքի, որ իրեն ազատել են օրենքով չնախատեսված հիմքով, ապա որպես հակափաստարկ կարող է բերվել, որ դա նախատեսված է օրենքով։
Որոշմամբ նաև նշվում է, որ բարձրագույն բարձրագույն հրամանատարական կազմի ներկայացուցչին ազատելու հիմքում կարող են ընկած լինել բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ քաղաքական չեզոքության խախտումը, կադրային-որակական գործոնը։
Թվարկված հիմքերի հետ կապված հարկ է նշել, որ առանց վիճարկվող հոդվածի կիրառման էլ կարող է անցկացվել ծառայողական քննություն (օրինակ՝ ՆԾԿ կանոնների խախտման մասով, եթե առկա է քաղաքական չեզոքության խախտման մասին տվյալ) կամ ատեստավորում։
Ինչ վերաբերում է ԳՇ պետի պաշտոնին, ապա նշված գործընթացներն իրականացնելու հնարավորություն առկա չէ և ՍԴ չի էլ անդրադարձել այդ կառուցակարգի բացակայությանը և չի ասել, թե ով է գնահատելու որակական գործոնը կամ քաղաքական չեզոքության խախտումը»։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հիմք հանդիսացած հոդվածը
- Դավիթ Տոնոյանի, Օնիկ Գասպարյանի, Ջալալ Հարությունյանի անվտանգությունը պետք է լիարժեքորեն ապահովվի. Տիգրան Աբրահամյան
- Հույս ունեմ, որ ժամանակը կգա և Օնիկ Գասպարյանը, Դավիթ Տոնոյանը, Ջալալ Հարությունյանը կխոսեն. Տիգրան Աբրահամյան
- Տիրան Խաչատրյանը չի բացառում, որ Օնիկ Գասպարյանին ևս իրավապահներն անդրադառնան. hraparak.am
- Օնիկ Գասպարյանի կոչը՝ աջակցել Ռոբերտ Քոչարյանին ու իշխանության դեմ պայքարող մյուս ուժերին
- Փաշինյանը Օնիկ Գասպարյանին սպառնաց՝ ձայնագրություն կա
- Օնիկ Գասպարյանին ազատելով՝ ոչ մի բան էլ չհանջողվեց Փաշինյանին. Վազգեն Մանուկյանին
- Արամ Վարդևանյան. Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու սկսված գործընթացը չունի որևէ իրավական նշանակություն
- Նիկոլ Փաշինյանի կողմից Օնիկ Գասպարյանին ազատելու մասին որոշումն ի սկզբանե առ ոչինչ էր․ Ղազինյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա