Մայքլ Ջեքսոնի կրտսեր որդին առաջին անգամ խոսել է իր ժառանգության մասին
Բիջին (կամ Բլանկետը)՝ Մայքլ Ջեքսոնի կրտսեր որդին, առաջին անգամ հրապարակավ խոսել է իր հոր թողած ժառանգության մասին՝ աստղի Կալիֆորնիայի տանը: Նա խոսել է Good Morning Britain-ի թղթակցի հետ իր եղբոր՝ Փրինսի երեկույթի ժամանակ։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Նա թողել մեծ պատմություն՝ այստեղ պատմություն կա՝ այս տանը, ստուդիայում: Դա նրա էությունն էր: Նա փորձում էր ստեղծել այնպիսի բաներ, որոնք կուրախացնեն մարդկանց և կբարելավեն նրանց կյանքը», - ասել է 19-ամյա Բիջին:
Բլանկետը նաև ասել է, որ մտահոգված է աշխարհում կլիմայի փոփոխությամբ։
Բիջիի ծնվելուց գրեթե անմիջապես հետո տեղի ունեցավ սկանդալային մի դեպք։ Մայքլ Ջեքսոնը երեխային երկրպագուներին ցույց տալու երբ դուրս եկավ պատշգամբ՝ նա քիչ էր մնում ցած գցեր տղային, ինչն առաջացրեց հասարակության լայն ընդվզում։
Մայքլ Ջեքսոնը մահացել է, երբ երեխան յոթ տարեկան է եղել։ Աստղն ունի նաև ավագ որդի և դուստր։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները