Վրաստանի պետական անվտանգության ծառայություն․ Սաակաշվիլին հեղաշրջում է ծրագրում
«Վրաստանում ի պաշտպանություն նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ցուցարարները մտադիր են արգելափակել պետական կառույցների շենքերը։ Հեղաշրջումը ղեկավարում է Վրաստանի նախկին առաջնորդը բանտից»,-այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության խոսնակ Բաչա Մգելաձեն։ Այս մասին գրում է Tass-ը։
«Այս տարվա նոյեմբերի 6-ից Ռուսթավի թիվ 12 քրեակատարողական հիմնարկի որոշ քաղաքական խմբեր ծրագրել են մշտական ակցիաներ, որտեղ կժամանեն նաև կուսակցությունների համակիրներ մարզերից։ Բացի այդ, նախատեսվում է բողոքի ակցիա Թբիլիսիում։ Օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ կազմակերպիչները նախատեսում են արգելափակել պետական կառույցները։ Այս գործողությունները, որոնց նպատակը իշխանության բռնի տապալումն է, ծրագրել է դատապարտյալ Միխեիլ Սաակաշվիլին բանտից»,- ասել է Մգելաձեն:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին Վրաստանում ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին։ Նա Վրաստանում հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու համար։ Առաջին դեպքում Սաակաշվիլին դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեց տարվա։ Բացի այդ, նա ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ի ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդերի և պետբյուջեի միջոցների յուրացման գործերով, որոնք դեռ քննվում են դատարանների կողմից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին