«Տաշիր պիցցա»-ից օգտված, աղիքային վարակով հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 98-ի
«Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտված և «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 98-ի: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։
Նոյեմբերի 6-ի ժամը 9:00-ի դրությամբ հոսպիտալացվածներից 53-ը բուժօգնություն է ստանում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, որոնցից 13-ը՝ մինչև 18 տարեկան են:
32 քաղաքացի բուժօգնություն է ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, որոնցից 1 –ը՝ մինչև 18 տարեկան, 11-ը՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում, 2-ը՝ Մարտունու բժշկական կենտրում։
Պացիենտներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուսներինը՝ բավարար: Նրանցից 1-ը դուրս է գրվել:
Հարակից հրապարակումներ`
- «Տաշիր պիցցա»-ից օգտված, թունավորված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 44-ի
- «Տաշիրի պիցա»-ի երկու մասնաճյուղերի ողջ սննդամթերքից, հումքից, կատարվել է նմուշառում և ներկայացվել փորձաքննության. ՍԱՏՄ
- 15 քաղաքացի «Տաշիրի պիցա»-ում սնվելուց հետո թունավորվել են
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում