Պատվաստված մարդկանց մոտ կորոնավիրուսի հիմնական ախտանիշները
Պատվաստումից հետո COVID-19-ով վարակվելու ռիսկը զգալիորեն կրճատվում է, սակայն պետք չէ ամբողջությամբ բացառել կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը։ Դանիայի ռադիոյի (DR) հաղորդմամբ, վարակաբան Թոմաս Բենֆիլդն ու իմունոլոգ Ռուն Հարթմանն ասել են, որ պատվաստված մարդկանց մոտ հիվանդությունը կարող է զարգանալ նույնքան տարբեր, որքան չպատվաստված մարդկանց մոտ: Բացի այդ, եղել են հոսպիտալացման դեպքեր՝ հիմնականում տարեցներ, նրանց համար ամեն ինչ այնքան էլ կրիտիկական չի եղել։
Իրավիճակը, երբ նույնիսկ ամբողջությամբ պատվաստված մարդիկ վարակվում են կորոնավիրուսով, կոչվում է «բեկումնային վարակ»։ Ըստ ZOE COVID Symptom Study-ի մասնագետների ուսումնասիրության, պատվաստվածների մոտ COVID-19 –ի ամենատարածված ախտանիշներն են գլխացավը, քթահոսը, հազը, կոկորդի ցավը և փռշտոցը: Իր հերթին, պատվաստումից հետո ջերմությունը և հոտի կորուստը շատ ավելի քիչ տարածված են:
Ռիա նովոստիի հաղորդմամբ, Հարթմանը նշել է, որ հիվանդության ծանրության աստիճանի վրա ազդում են հենց պատվաստանյութը, տարիքը և ուղեկցող հիվանդությունները։
«Մենք տեսնում ենք, որ պատվաստանյութի ազդեցությունը նվազում է բնակչության ամենատարեց հատվածի մոտ՝ 70 տարեկանից բարձր, ավելի քան վեց ամիս անց։ Իսկ եթե այդ պահին երրորդ ներարկումն անեն, կլինիկական բարելավում է տեղի ունենում»,- ընդգծել է իմունոլոգը՝ նշելով, որ նույնիսկ լիարժեք պատվաստման դեպքում արժե վերահսկել ախտանիշները, որպեսզի առաջին հերթին չվարակեն ուրիշներին։
Հարակից հրապարակումներ`
- Դեկտեմբերի 1-ից ՊՇՌ թեստերը առաջարկում ենք ներկայացվեն 7-օրը մեկ. Անահիտ Ավանեսյան
- Արեգնազ Մանուկյան. Հիմա նիկոլական իշխանությունը ձախողում է պատվաստումների գործընթացը
- Moderna-ի պատվաստանյութի և գրիպի պատվաստումների համակցումն անվտանգ է տարեց հիվանդների համար
- Վրաստանում AstraZeneca-ով պատվաստումները դադարեցվել են
- Հարավային Կորեայում դեռահասը մահացել է COVID-19-ի դեմ պատվաստումից հետո
- Պեսկով․Ռուսաստանում պարտադիր պատվաստումների վերաբերյալ որոշումներ դեռ չեն կայացվել
- Թեստավորման հերթերն ու կորոնավիրուսի աճող թվերը. Ո՞վ է մեղավոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան