Պուտինին նկարած Լվովի պատգամավորը խոստացել է վաճառել նկարը
Լվովի քաղխորհրդի «Եվրոպական համերաշխություն» խմբակցության պատգամավոր Յուրի Գրինիվը հայտնել է, որ վաճառելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նկարը, որը քննադատության է արժանացել, իսկ գումարը փոխանցելու կամավորներին: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Ավելի վաղ ուկրաինական «24 ալիքը» հրապարակել էր տեսանյութ, որում պատգամավոր Գրինիվը նկարում էր Պուտինի դիմանկարը նիստերի դահլիճում:
Գրինիվն իր Facebook-ում հրապարակել է նկարի լուսանկարը և հայտնել, որ ցանկանում է նկարը աճուրդի հանել, քանի որ հայտնվել են մեծ թվով ծանոթներ, որոնք ցանկացել են այն ձեռք բերել:
«Խոստանում եմ նկարի եկամուտը և միջոցները տալ կամավորներին. մեկնարկային գինը մեկ գրիվնա է (մոտ 0,04 դոլար)», - գրել է պատգամավորը ։