ԱՄՆ-ում մերժել են Պրիգոժինի մասին ֆիլմի պրեմիերան
Նյու Յորքում նոյեմբերի 3-ին նախատեսված գործարար Եվգենի Պրիգոժինի մասին ռուսական ֆիլմի պրեմիերան չի կայացել կինոթատրոնի ցուցադրությունը չեղարկելու պատճառով։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
««Լինքոլն» կենտրոնի կինոընկերությունում պետք է տեղի ունենար Եվգենի Պրիգոժինի մասին «16» ֆիլմի փակ պրեմիերան։ Սակայն անհայտ պատճառներով կինոթատրոնը պարզապես վերցրել և չեղարկել է ցուցադրությունը՝ առանց որևէ ծանուցման»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով, այժմ կինոարտադրողները փորձում են բանակցել կինոթատրոնների այլ ցանցի հետ։
Ըստ կինոգործիչների՝ խոսքը այն մասին է, թե ինչպես են իրականում անցկացվել ԱՄՆ ընտրությունները 2016թ.-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան