06.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2177 մարդ, մահացել է 55 հիվանդ
Հայաստանում նոյեմբերի 5-ին կատարվել է 10 հազար 469 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2177 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 2283 հիվանդ, գրանցվել է մահվան 55 դեպք: Նրանցից 9-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, նոյեմբերի 6-ին ժամը 11։00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 319 016 դեպք, որոնցից 279 148 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31 908 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6628 մահվան դեպք է արձանագրվել:Մահվան ևս 1332 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 7960 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 167 911 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 05.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 1835 մարդ, մահացել է 56 հիվանդ
- 04.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2330 մարդ, մահացել է 46 հիվանդ
- 03.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2045 մարդ, մահացել է 57 հիվանդ
- 02.11.2021. Կորոնավիրուսով 68 հիվանդ է մահացել
- 01.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 1071 մարդ, մահացել է 55 հիվանդ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում