Արցախի մի շարք դպրոցներում և մանկապարտեզիներում գույքի պահանջարկը պայմանավորված է նաև պատերազմի հետևանքով վնասվելու պատճառով
«Գևորգյանց» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ և Արցախի Հանրապետության նախագահի Սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանի միջնորդությամբ Մարտակերտի շրջանի Հաթերքի պետական մանկապարտեզին նվիրաբերվել է գույք և տեխնիկա: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջից։
Արցախի մի շարք հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում գույքի և տեխնիկայի առկա պահանջարկը պայմանավորված է դրանց հին լինելու, իսկ որոշներինը պատերազմի հետևանքով վնասվելու պատճառով։
Մոտ ժամանակներս նախատեսվում է կահավորել նաև Քոլատակի և Մաղավուզի միջնակարգ դպրոցները։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան