Բելառուսը վերսկսել է էլեկտրաէներգիայի մատակարարումները դեպի Ուկրաինա
Բելառուսը վերսկսել է էլեկտրաէներգիայի մատակարարումներն Ուկրաինա, Այս մասին հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով Բելառուսի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությանը:
«Բելառուսական էլեկտրաէներգիան Ուկրաինական էներգահամակարգ է սկսել ընդունվել նոյեմբերի 6-ին ։ Համաձայն կնքված պայմանագրի ՝ առաքումները կիրականացվեն նոյեմբերի ընթացքում։ Մատակարարման ժամանակացույցը ձևավորվել է բելառուսական կողմի հետ՝ հաշվի առնելով առկա տեխնիկական հնարավորությունները», - հայտնում է գերատեսչությունը: