ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նիստերի դահլիճում այսօր կայացել է հոգաբարձուների խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ քվեարկության արդյունքով ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, քարտուղար՝ ՀՊՄՀ պրոֆեսոր, հոգ. գիտ. դոկտոր Կամո Վարդանյանը։ Երկու քվեարկությունն էլ անցել են միաձայն։
Նիստի ընթացքում ընդունվել է նաև աշխատակարգի փոփոխությունը, իսկ ռեկտորի մրցույթի օր է նշանակվել դեկտեմբերի 18-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան