Իրանում 20 տոկոսով հարստացված ուրանի պաշարները գերազանցում են 210 կգ-ը
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակը հայտնել է, որ 20 տոկոսով հարստացված ուրանի պաշարը գերազենցել է 210 կգ-ը: Այս մասին գրում է «ՄԵՀՐ» գործակալությունը։
«Խորհրդարանի՝ «Պատժամիջոցներին դիմակայելու ռազմավարական գործողությունների և մարդկանց իրավունքների պաշտպանության ծրագրի» մասին օրենքի համաձայն՝ մեզ հանձնարարվել է 120 կիկոգրամ 20 տոկոսով հարստացված ուրան արտադրել, մինչդեռ այս պահին հարստացված ուրանի պաշարը գերազանցում է 210 կգ-ը»,-ասել է կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քամալվանդին:
Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվող տվյալների համաձայն՝ Իրանում մինչև 60 տոկոս հարստացված ուրանի քանակը հասել է 25 կիլոգրամի: