Լեհաստանում ոզնիներին փրկելու համար դադարեցրել են թափված տերևները հավաքել
Այս տարի Լեհաստանի Ռիբնիկ քաղաքում քաղաքային զբոսայգիներից որոշել են չհավաքել տերևաթափից մնացած տերևները , որպեսզի կենդանիներն ու բույսերը հարմարավետ ձմեռեն։ Գրում է Europulse-ը, հաղորդում «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Իշխանությունների կարծիքով՝ ցրտահարության ժամանակ կացարանը կդառնա խոտերով և ծաղիկներից «պատրաստված» բնական «վերմակ», բնականաբար կպարարտացնի հողը, ինչպես նաև կօգնի զբոսայգիներում ապրող ոզնիներին, նապաստակներին և միջատներին՝ գոյատևել ձմեռը։
Մաքրվելու են միայն հետիոտի ուղիները, որոնց վրայից հավաքված տերևները չեն այրվելու, այլ տարվելու են փռվելու ծառերի մոտ։
Այգիներում տեղադրվել են հատուկ ցուցանակներ՝ պատմելու համար այն օգուտների մասին, որոնք տերևները բերում են բնությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան