«Մենամարտ» դուետը եզակի համերգային ծրագրով հանդես կգա Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում
Երևանում՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, նոյեմբերի 20-ին հանդես կգա «Մենամարտ» դուետը եզակի համերգային ծրագրով։ Ջութակահար Կարեն Շահգալդյան և ալտահար Մաքսիմ Նովիկովը կկատարեն հատուկ իրենց համար գրված լատվիացի կոմպոզիտոր Պելեցիսի կապրիսները: Այս մասին հայտնում են Արամ Խաչատրյանի տուն-թանգարանից։
Տարիներ առաջ Գեորգի Պելեցիսի 24 կապրիսները ալտի համար՝ նվիրված Մաքսիմ Նովիկովին, հետաքրքիր լրացում ունեցան նաև ջութակի համար: Ինչպես հեղինակն է նշում՝ հանճարեղ գաղափար էր: Ստեղծագործություններ, որոնք թույլ են տալիս հնարավորինս լայնորեն ներկայացնել ալտի և ջութակի հնարավորություններն ու երաժիշտների պրոֆեսիոնալիզմը:
Համերգի ընթացքում կհնչի Գեորգս Պելեցիսի 23 կապրիս ալտի և 24 կապրիս ջութակի համար ստեղծագործությունը (հայկական պրեմիերա)։
Պելեցիսը լատվիացի ժամանակակից տաղանդավոր կոմպոզիտորներից է: Նա եղել է Արամ Խաչատրյանի աշակերտը:
«Ես մինչ այժմ հիշում եմ Խաչատրյանի դասերը‚ նրա խորհուրդները: Հայաստանը և հայկական մշակույթը շատ մեծ նշանակություն ունեն իմ կյանքում։ Իմ ուսուցիչը՝ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը‚ մեծ հետք է թողել ինձ վրա»,- նշում է Նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները