Ուիլ Սմիթը վավերագրական ֆիլմ է նկարահանել իր քաշի կորստի մասին
Ուիլ Սմիթը YouTube-ի իր անձնական ալիքում հրապարակել է նիհարելու մասին սերիալի թրեյլերը։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը՝ վկայակոչելով Collider-ին։
Նախագիծը կոչվում է «The best shape of my life»։ Նա կարծում էր, որ այն կլինի որպես վավերագրական շոու, որտեղ կցուցադրվի, թե ինչպես է հայտնի դերասանը նիհարել: Սակայն արդյունքում այն վերածվել է ավելի խորը և մռայլ ճամփորդության, դեպի Սմիթի հոգի։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է աստղը որոշում անկեղծ զրույց ունենալ ընտանիքի և երկրպագուների հետ։ Ուիլը քննարկում է, թե ինչպես է նա հասել հաջողության և մի քանի ամպագոռգոռ հայտարարություններ անում: Այդ թվում՝ նա ընտանիքին խոստովանում է, որ մտածում էր ինքնասպանության մասին։
Սերիալը մեկնարկում է նոյեմբերի 8-ին։ Այն բաղկացած է լինելու վեց դրվագից։ Դրանք ամեն օր թողարկվելու են դերասանի YouTube-ի պաշտոնական ալիքում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան