Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը կմեկնի Մոսկվա
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը նոյեմբերի 23-ին կժամանի Մոսկվա, պաղեստինյան ռադիոյին ասել է Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիադ ալ-Մալիքին: Այս մասին գրում է Ria-ն։
«Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը նոյեմբերի 23-ին կայցելի Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա, այս այցի ընթացքում նախագահ Աբասը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է ալ-Մալիքին։
Ավելի վաղ Մերձավոր Արևելքում խաղաղության հարցերով ՄԱԿ-ի բանագնաց Թոր Վենեսլանդը հայտարարել էր, որ Պաղեստինի ինքնավարությունում ֆինանսական իրավիճակը մոտենում է կրիտիկական կետին։ Նրա խոսքով, ընթացիկ հաշվետու ժամանակաշրջանում իշխանությունները մոտենում են 800 մլն դոլարի բյուջեի պակասուրդին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին