
ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց են ունեցել` քննարկելով Վիեննայում միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսման հեռանկարները։ Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին։
Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերահաստատման շուրջ բանակցությունները կվերսկսվեն նոյեմբերի 29-ին։
Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին:
Նախարարությունից նշել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին իրանական կողմի նախաձեռնությամբ։