Սանկտ-Պետերբուրգում կկայանա Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված համերգ
Նոյեմբերի 21-ին Սանկտ-Պետերբուրգի Ն. Ռիմսկի-Կորսակովի տուն-թանգարանում կկայանա համերգ՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին:
Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանից հայտնում են, որ ծրագրում կհնչեն կոմպոզիտորի կամերային վոկալ և գործիքային ստեղծագործությունները, ինչպես նաև դաշնամուրային զուգանվագներ և սաքսոֆոնահարների կվինտետ:
Ներածական խոսքով հանդես կգա արվեստագիտության թեկնածու Նադեժդա Մեդվեդևան: Միջոցառմանը ելույթ կունենա արվեստագիտության դոկտոր Րաֆֆի Խարաջանյանը (տեսակապ)։
Հարակից հրապարակումներ`
- «Պահ Սպենդիարյանական»
- Թբիլիսիում անցկացվել են Ա. Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումներ
- Թբիլիսիում կայացել է Սպենդիարյանի 150-ամյա հոբելյանին նվիրված համերգային հատուկ ծրագիր
- ՄԹ-ում առաջին անգամ հնչել է Սպենդիարյանի «Երևանյան էտյուդներ» սիմֆոնիկ ստեղծագործությունը համերգային կատարմամբ