Վրաստանում կորոնավիրուսով վարակված 7338 հղիներից 17-ը մահացել են
Համավարակի սկզբից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1-ը Վրաստանում նախածննդյան խնամքի համար գրանցված է եղել 85 345 հղի. 2020 թ.-ին՝ 45 հազար 516, 2021 թ.-ին՝ 39 հազար 829։ Հղիների շրջանում Covid-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 7 338 է, որը կազմում է 8,6%։
Վարակն ամենաշատ հաստատվել է 35-39 տարիքային խմբում գտնվող հղիների մոտ։ Հղիների մոտ կորոնավիրուսի հաստատված դեպքերը գրանցվել են՝ Քվեմո Քարթլի, Շիդա Քարթլի և Սամցխե-Ջավախքի շրջաններում։ Jnews-ը տվյալները հրապարակվել է ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի «Covid-19-ը՝ Վրաստանում (յոթերորդ ակնարկ)» զեկույցի։
Ամբողջությամբ պատվաստված հղիների շրջանում Covid-19 վարակը շատ ցածր է, մասնավորապես՝ 40-44 տարիքային խմբում գտնվող հղիների շրջանում։
Վրաստանում Covid-19-ով վարակված հղիների ընդհանուր թվից մահ է գրանցվել 17-ի դեպքում, նրանցից ոչ ոք պատվաստված չի եղել, մահացությունը կազմել է 0.23%:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում կորոնավիրուսից 117 բուժաշխատող է մահացել
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 6000 նոր դեպք
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 553 նոր դեպք
- Վրաստանում AstraZeneca-ով պատվաստումները դադարեցվել են