Տիրան Խաչատրյանը հրաժարվել է ընդդեմ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հայցից
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյան հրաժարվել է թիվ ՎԴ/3829/05/21 վարչական գործով ներկայացված հայցից։ Panorama.am-ի հետ զրույցում Տիրան Խաչատրյանի պաշտպան Վարուժան Ավետիքյանը հայտնեց, որ իրենք երեք հայց ունեն ներկայացրեց, հրաժարվել են մեկից։
«Այդ հայցը դարձել է ժամանակավրեպ, քանի որ Արշակ Կարապետյանը նշանակվել է պաշտպանության նախարար»,- ասաց պաշտպանը։
Վ.Ավետիքյանը նշեց, որ մյուս երկու հայցերով պրոցեսը շարունկավում է։
ՀՀ վարչական դատարան մուտքագրված Տիրան Խաչատրյանի հայցադիմումն ընդդեմ նախագահ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի՝ Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին էր։
«29.10.2021թ. հրավիրված նախնական դատական նիստի ժամանակ հայցվորի ներկայացուցիչը դատարանին է ներկայացրել հայցվոր Տիրան Խաչատրյանի կողմից ՀՀ վարչական դատարանին հասցեագրված դիմում, որով վերջինս հայտնել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ նախագահի կողմից ՆՀ-185-Ա հրամանագրով Արշակ Կարապետյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից, առաջնորդվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ և 108-րդ հոդվածների պահանջներով, հրաժարվում է թիվ ՎԴ/3829/05/21 վարչական գործով ներկայացված հայցից և դրանով ներկայացված բոլոր պահանջներից»,- նշված է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Դատարանի որոշմամբ, թիվ ՎԴ/3829/05/21 վարչական գործի վարույթն ըստ հայցի Տիրան Խաչատրյանի ընդդեմ Արմեն Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի՝ Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին, կարճվել է։
Հարակից հրապարակումներ`
- Տիրան Խաչատրյանը չի բացառում, որ Օնիկ Գասպարյանին ևս իրավապահներն անդրադառնան. hraparak.am
- Ամեն ապուշի ասածին ես չեմ արձագանքելու. Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյան
- Տիրան Խաչատրյանի՝ Փաշինյանի վերաբերյալ հնչեցրած մեկնաբանությունները հաղորդում էին հանցագործության մասին. Աբրահամյան
- Հիմարի մեկն ա Նիկոլ Փաշինյանը, ապուշ, ստախոս․ ազգային հերոս Տիրան Խաչատրյան
- Տիրան Խաչատրյանը հայց է ներկայացրել ընդդեմ Արմեն Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի
- Բերման է ենթարկվել Ազգային հերոս Տիրան Խաչատրյանի կինը
- Այս պահին Տիրան Խաչատրյանը շարունակում է հանդիսանալ ԳՇ պետի առաջին տեղակալը․ փաստաբան
- Ավետիքյան. Իրավական միջոցներ ենք ձեռնարկում՝ կանխելու Տիրան Խաչատրյանի նկատմամբ լրացուցիչ ապօրինությունները
- Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ շարունակվում են ապօրինությունները․ իրավաբան
- Իրավաբան. Տիրան Խաչատրյանի հայցի վարույթ ընդունելն արդեն իսկ հիմք է վիճարկվող ակտի կասեցման համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան