«Քիմը դեռ իմ կինն է ու ես ուզում եմ միասին լինենք». Քանյե ՈՒեսթ
Ամերիկյան հայտնի ռեփեր, դիզայներ, պրոդյուսեր Քանյե Ուեսթն իր հարցազրույցներից մեկում անդրադարձել է ամուսնալուծությանը՝ բացահայտելով, որ ուզում է Քիմ Քարդաշյանի հետ լինել։ Այս մասին գրում է «Daily Mail»-ը։
Քանյեն խոսել է իր յոթ տարվա կնոջից բաժանման մասին՝ մանրամասնելով, թե ինչ ազդեցություն է թողել այն իր և նրանց չորս երեխաների վրա:
44-ամյա ռեփերը պնդել է, որ ինքը «ամուսնալուծված չէ, Քիմը շարունակում էիր կինը լինել» և դեռ չի տեսել ամուսնալուծության փաստաթղթերը` չնայած Քիմը փետրվարին իրենց ամուսնությունը դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել: Այնուհետև աստղը հավելել է.«Ես ուզում եմ, որ մենք միասին լինենք: Քիմ Քարդաշյանը դեռևս իմ կինն է»:
Զույգը չորս փոքր երեխա ունի՝ ութամյա Նորթը, հնգամյա Սեյնթը, երեքամյա Չիկագոն, երկուամյա Փսալմը, որոնց համար, ըստ Քանյեի, ամուսնալուծությունը դժվար է, քանի որ ցանկանում են, որ իրենց ծնողները միասին մնան:
«Իմ երեխաները ցանկանում են, որ իրենց ծնողները միասին մնան: Ես ուզում եմ, որ մենք միասին լինենք», - ասել է Քանյեն՝ պնդելով, որ «մամուլը» չէր ցանկանում, որ նա և Քիմը լուծեն իրենց տարաձայնությունները:
Հարակից հրապարակումներ`
- Քիմ Քարդաշյանին նկատել են Փիթ Դևիդսոնի ձեռքը բռնած զբոսնելիս
- Քիմ Քարդաշյանը՝ 41 տարեկան
- Քիմ Քարդաշյանը բաժանությունից հետո գումար է վճարել Քանյե Ուեսթին
- Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը կրկին միասին ժամանակ են անցկացրել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին