Բրազիլացի երգչուհի Մարիլիա Մենդոնսան զոհվել է ինքնաթիռի կործանման հետևանքով
Բրազիլացի հայտնի երգչուհի Մարիլիա Մենդոսան մահացել է թեթևաշարժիչ ինքնաթիռի կործանման հետևանքով: Այս մասին գրում է «ԿՈՄԵՐՍԱՆՏ»-ը, վկայակոչելով երգչուհու ներկայացուցչի թվիթերյան հաղորդագրությանը։
Ավիավթարը տեղի է ունեցել Մինաս Ժերայս նահանգում:
Վթարի հետևանքով մահացել են նաև երգչուհու օգնականն ու պրոդյուսերը, ինչպես նաև երկու օդաչուն: Մենդոսան 26 տարեկան էր, երգչուհու տղան մոտ երկու տարեկան է:
Ինքնաթիռն ուղևորվելիս է եղել Կարանտինգա քաղաք, որտեղ Մենդոսան պետք է հանդես գար համերգով: Օդանավի կործանման պատճառը դեռևս պարզ չէ: