Անհետացման վտանգի տակ գտնվող երկրները
Climate Action Network Բնապահպանական ոչ կառավարական կազմակերպությունների գլոբալ ցանցի համակարգող Պելենիզա Ալոֆան հայտարարել է կլիմայի փոփոխության պատճառով մի շարք երկրների անհետացման վտանգի մասին։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Express թերթը։
Նա ասել է, որ սառույցի հալվելը և ծովի մակարդակի բարձրացումը կհանգեցնեն կղզի պետությունների անհետացմանը, տուժելու են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Կիրիբատին, Տուվալուն և Մարշալյան կղզիները:
Ալոֆան պարզաբանել է, որ կղզի պետությունները միանգամից չեն անհետանա, գործընթացը կլինի աստիճանական։ Ծովի մակարդակի բարձրացումը և տրոպիկական փոթորիկների ուժգնացումը վտանգ են ներկայացնում տարածաշրջանի մարդկանց կյանքի և գյուղատնտեսության համար։
Ավելի վաղ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով միջկառավարական հանձնաժողովի (IPCC) գիտնականները հայտնել էին, որ Խաղաղ օվկիանոսի որոշ կղզի պետություններ կարող են անհետանալ գլոբալ տաքացման պատճառով։