07.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 1417 մարդ, մահացել է 42 հիվանդ
Հայաստանում նոյեմբերի 6-ին կատարվել է 8987 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1417 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1802 հիվանդ, գրանցվել է մահվան 42 դեպք:
ԱՆ ներկայացրած տվյալներով, նոյեմբերի 7-ին ժամը 11։00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 320 433 դեպք, որոնցից 280 950 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31 481պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6670 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1332 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 8002 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 176 898 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 06.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2177 մարդ, մահացել է 55 հիվանդ
- 05.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 1835 մարդ, մահացել է 56 հիվանդ
- 04.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2330 մարդ, մահացել է 46 հիվանդ
- 03.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2045 մարդ, մահացել է 57 հիվանդ
- 02.11.2021. Կորոնավիրուսով 68 հիվանդ է մահացել
- 01.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 1071 մարդ, մահացել է 55 հիվանդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան