Կրեմլը հաստատել է Պուտին-Փաշինյան-Ալիև մասնակցությամբ տեսակոնֆերանսը
Հաջորդ շաբաթ նախատեսված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպում։ Այն անցկացվելու է տեսակոնֆերանսի ձևաչափով։ Ինտերֆաքսի հաղորդմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ «Ռոսիա-1» հեռուստաալիքը հայտնել էր, որ հաջորդ շաբաթ բացառված չեն Պուտինի, Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ միջոցառում՝ նվիրված են Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցրած եռակողմ փաստաթղթի ստորագրման մեկամյակին։
Ինտերֆաքսի աղբյուրների փոխանցմամբ՝ տեսակոնֆերանսի ռեժիմով միջոցառումը նախատեսված է հաջորդ շաբաթվա սկզբին։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ-ն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեկամյակի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ. ՏԱՍՍ
- Մենք պետք է համատեղ ուժերով բացառենք նոր նոյեմբերի 9-ը. Արծվիկ Մինասյան
- «Նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու». Թաթուլ Հակոբյան