ԱՄՆ դատարանը կասեցրել է աշխատակիցների պատվաստման Բայդենի սահմանած պարտադիր պահանջը
Միացյալ Նահանգների հինգերորդ շրջանի վերաքննիչ դատարանը կասեցրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից սահմանված կարգը՝ միջին և խոշոր ընկերությունների աշխատակիցների պարտադիր պատվաստումների վերաբերյալ։ Այս մասին գրում է Tass-ը՝ հղում անելով Reuters-ին։
Հաղորդվում է, որ դատարանն անդրադարձել է սահմանված պահանջով առաջացած «օրենսդրական և սահմանադրական լուրջ» խախտումներին։
Գործակալության տվյալներով՝ դատարանի որոշումը արձագանքն էր մի քանի ընկերությունների, իրավապաշտպան խմբերի, ինչպես նաև Տեխասի, Լուիզիանա, Միսիսիպի, Հարավային Կարոլինա և Յուտա նահանգների ներկայացուցիչների համատեղ միջնորդությանը։
Ավելի վաղ Սպիտակ տունը կարգադրել էր երկրում մասնավոր ընկերությունների մոտ 84 միլիոն աշխատակցի մինչև 2022 թվականի հունվարի 4-ը պատվաստվել կորոնավիրուսի դեմ կամ պարբերաբար թեստավորում անցնել։ Ինչպես երևում է հրամանից, այս միջոցառումը նախատեսված էր 100 և ավելի հոգանոց աշխատակազմ ունեցող ձեռնարկությունների համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան